«Թեպետ Նիկոլ Փաշինյանը պատեհ-անպատեհ հայտարարում է, թե իր իշխանությունում թեւեր, ճյուղեր չկան, իրենք կուռ, միասնական ուժ են, սակայն իրականում տարբեր անձանց ու կլանների միջեւ ներիշխանական հուժկու պայքար կա՝ հանուն ազդեցության, դիրքի, փողի։
«Հրապարակ» թերթը գրում է. Ի թիվս այլ համայնքների, Կոտայքի մարզի Արզնի համայնքում կիրակի օրը ՏԻՄ ընտրություններ են կայացել, որոնք ավարտվել են ՔՊ-ից առաջադրված գործող համայնքապետ Ալեքսանդր Միրզոեւի պարտությամբ։
Նա մոտ 80 ձայնով պարտվել է մերձավոր ազգականին՝ Ֆելիքս Միրզոեւին, ում, մեր տեղեկություններով, ստվերային աջակցում էր նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։ ՔՊ վարչության անդամ, ներկայում ՊՎԾ պետի պաշտոնը զբաղեցնող Պետրոսյանը, փաստորեն, հանդգնել է տակից աշխատել իր կուսակցության դեմ եւ անգամ հաջողության է հասել։
Մենք քանիցս գրել ենք, որ Ռոմանոս Պետրոսյանը ստվերային պայքարի մեջ է Կոտայքի գործող մարզպետի դեմ եւ փորձում է մարզը կառավարել: Բանն այն է, որ Ալեքսանդր Միրզոեւը ներկայիս մարզպետ Ահարոն Սահակյանի «մարդն» է։
Այս ընտրության ցավալի դրվագն այն է, որ ներիշխանական պայքարում կողմերն օգտագործել են հարազատ հորեղբոր թոռներին` իրար դեմ հանելով: Այս իշխանությունը հիրավի ազգը պառակտելու, հարազատներին միմյանց դեմ թշնամացնելու, բաժան-բաժան անելու հարցում անգերազանցելի է։ Ի դեպ, համայնքի բնակիչների պատմածով՝ հաղթած Միրզոեւը որոշակի կապեր ունի կրիմինալի հետ»:
Բաց մի թողեք
Ինչպես է պատրաստվում Տիգրան Ավինյանի ղեկավարած կառույցը ծախսել 2024 թվականի բյուջեն
Նախկին պատգամավորը ՊԵԿ-ի հետ դատական քաշքշուկների մեջ է. Լուսանկար
Ո՞ւմ է ՔՊ-ն ուզում Ալավերդի համայնքի ղեկավար կարգել