Բաքվում շարունակվում է շինծու քրեական գործով ծանր հանցագործությունների համար մեղադրվող Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ նիստը կրկին շարունակվում է Բաքվի ռազմական դատարանի նախագահ Զեյնալ Աղաևի նախագահությամբ. ընթանալու են «վկաների» հարցաքննությունները:
Դատավորը հայտարարել է, որ դատարանը հեռագիր է ստացել Մեշալի գյուղի բնակիչներ Ալի Մեհրալիևից և Սադագատ Իսմայիլովայից, որոնք ևս իբր թե «տուժող» են ճանաչվել։ Նրանք հայտնել են, որ առողջական պատճառներով չեն կարողացել ներկայանալ դատարան և հաստատել են նախաքննությանը տված իրենց ցուցմունքները։
Դատավարությանը որպես «տուժող» ցուցմունք տված Սալման Ռագիմով ներկայացած անձը հայտարարել է, թե Մեշալիում տեղի ունեցած միջադեպի ժամանակ ինքը գյուղում է եղել՝ քրոջ տանը, գյուղի վրա հարձակվել են Բադարա գյուղի հայերը, և հայտարարել են իբր, թե դա կազմակերպել է Վագիֆը։
Նա նշել է, թե ինքն էլ է վիրավորում ստացել և Վագիֆ Խաչատրյանի համար ահանջում է ցմահ ազատազրկում:
Հիշեցնենք՝ արցախցի 68-ամյա տղամարդը առևանգվել էր Լաչինի միջանցքից, երբ փորձել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվել բուժման նպատակով։
Առևանգված Վագիֆ Խաչատրյանի դեպքով Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Ադրբեջանը Խաչատրյանին մեղադրում է 1991 թվականին տեղի ունեցած «Մեշալիի հանցագործության» համար՝ հայտարարելով, թե վերջինս «զինված խմբավորում» է գլխավորել և «ցեղասպանություն» իրականացրել:
Բաց մի թողեք
Դեկտեմբերի 3-ի աստղագուշակ․ Պնդեք ձեր տեսակետը, անգամ եթե դա ոչ բոլորին դուր գա
Նոր պատմություն․ Կյանքի ընկեր փնտրողների համար` Կյանքի ընկեր ՀԿ-ի հետ
2024-ի կանխատեսումներ. ինչպե՞ս հաշվարկել ձեր հաջողակ թիվը և դրա նշանակությունը