Այսօր՝ նոյեմբերի 2-ին, ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի պարեկները Կոտայքի մարզում ոչ միայն կանխել են մի խումբ անձանց միջև ծեծկռտուքը, այլև առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիճաբանության 3 մասնակցի, որոնցից 2-ը՝ դանակահարված վիճակում, հայտնաբերել են նաև ատրճանակ ու կարողացել վնասազերծել կասկածյալներից մեկին:
Ժամը 03:50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոմայրուղու 24 հասցեում գործող ակումբներից մեկի դիմաց ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել:
Քանի որ հստակ չի եղել՝ տարածքը Երևանի՞ վարչական գոտում է, թե՞ Կոտայքի մարզի, դեպքի վայր են ժամանել ՊԾ Երևան քաղաքի գնդի պարեկները:
Տեղում նրանց աչքից չի վրիպել այն հանգամանքը, որ ճանապարհին հայտնաբերված արնանման հետքերը վկայությունն են այն բանի, որ հենց այդ վայրում է միջադեպը տեղի ունեցել:
Պարեկները, հետո նրանց միացած այդ ակումբի անվտանգության աշխատակիցները 3 հոգու տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, ապա շտապօգնության ավտոմեքենաներով՝ 2-ին տեղափոխել հիվանդանոց, 1-ին էլ պարեկներն են տեղափոխել իրենց ծառայողական ավտոմեքենայով:
Մինչ դեպքի վայր են ժամանել ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի պարեկներն ու ոստիկանությունը, մի քանի հոգի դիմել են փախուստի, հաջողվել է բռնել 2-ին, դեպքի վայրում էլ Երևանի գնդի պարեկները հայտնաբերել են ատրճանակ, որը կռվի մասնակիցներից մեկը շպրտել է խոտերի մեջ՝ մտածելով, որ չեն նկատի:
Ժամանել են լրացուցիչ ոստիկանական ուժեր:
Կայքի տեղեկություններով՝ պարզվել է, որ նոյեմբերի 1-ին՝ կեսգիշերին մոտ, «Moon» ակումբի անվտանգության աշխատակիցների ու մի քանի հաճախորդների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որն այնուհետև վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ գործի են դրվել սուր կտրող ծակող առարկաներ, ինչի պատճառով էլ 3 հոգի մարմնական վնասվածքներ է ստացել:
Դեպքի վայրում հայտնաբերվել են նաև Hummer, Audi Q7, Mitsubishi Pajero iO մակնիշի ավտոմեքենաներ, որոնք, ըստ նախնական տեղեկությունների, պատկանում են կռվի մասնակիցներին:
Բաց մի թողեք
Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել 93-ամյա կնոջ սպանության վայրից, ում 24-ամյա երիտասարդը մինչ սպանելը բռնաբարել էր
Հայաստանում 10 ամիսներին սպանությունների թիվը կրկնակի աճել է
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Գյուլումյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով որոշումը