ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 30-ին Արագածոտնի պարեկները Արուճ գյուղի դաշտամիջյան հատվածում ստուգման նպատակով կանգնեցրել են Շամիրամ գյուղի 33-ամյա բնակչի վարած «Մերսեդեսը», որի սրահում երկաթե խողովակներ են եղել:
«Վարորդը և համագյուղացի 24-ամյա ուղևորը պարեկներին հայտնել են, որ խողովակները գողացել են Արուճ գյուղի ամառանոցներից: Նրանք ձերբակալվել ու տեղափոխվել են ոստիկանության Աշտարակի բաժին:
Տղամարդիկ և դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրության մեջ:
Բաց մի թողեք
Վարորդական կեղծ վկայականներ են նախապատրաստել․7 անձի մասով վարույթ է ուղարկվել դատարան
Վրաերթ Արարատի մարզում. հետիոտնը մահացել է հիվանդանոցի ճանապարհին․ Լուսանկար
Լոռիում 93-ամա կնոջ սպանությունը բացահայտվել է. ձերբակալվել է համագյուղացին, ով հափշտակել է նրա հեռախոսները