Ջերմուկի հատվածում 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական ուժերը ո՛չ հետ են գնացել, ո՛չ առաջ եկել:
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը:
«Իրավիճակի որևէ փոփոխություն չկա, հանգիստ է: Ադրբեջանական զորքերը որտեղ ներխուժել էին, այնտեղ էլ մնացել են, փոփոխություն չկա: Կրակոցներ չեն եղել, մեկ տարվա ընթացքում որևէ միջադեպ չի եղել»,-ասաց նա:
Մարզպետի խոսքով՝ Վայոց Ձորի մարզում արտագաղթ չկա, անհանգստացնող որևէ բան չկա։ Տուրիստական ոլորտը տուժել է, բայց մեծ աշխատանքներ են իրականացվում, որի շնորհիվ դրական տեղաշարժ կա։ Շատ տնտեսվարողներ արդեն որոշակի եկամուտներ են ստանում, որոշները՝ դեռևս ոչ։
Ճոպանուղին այս պահին չի գործում, բայց աշխատանքներ են տարվում վերանորոգելու համար։
Ըստ Գրիգորյւանի՝ բացի Ջերմուկից որևէ այլ վայրում նախկինում չեն եղել պատերազմական գործողություններ։ Հակառակորդի դուրս գալը օկուպացված տարածքից, նրա խոսքով, պարտադիր չէ պատերազմով լինի, այն կարող է լինել նաև համաձայնագրով։
Բաց մի թողեք
Ես Քեզ սիրում եմ – աշխարհի բոլոր լեզուներով
Այսօրվա լուսաբացը Գեղարքունիքում․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել
Դեկտեմբերի 4-ի աստղագուշակ․ Արժե կենտրոնանալ աշխատանքի վրա, քանի որ օրը խոստանում է զգալի պրոֆեսիոնալ հաջողություններ