Ռուսաստանում արդեն երրորդ ամիսն անընդհատ գործազրկությունը գտնվում է պատմական ամենացածր՝ 3 տոկոսի վրա։ Այս մասին հայտնում է «Ռոսստատը»։
Համաձայն հրապարակած տվյալների, ՌԴ-ում 15 տարեկան եւ ավելի բարձր տարիքի աշխատուժի ընդհանուր թիվը կազմել է 76,3 միլիոն մարդ։ Նրանցից 2,3 միլիոնը նրանք են, որոնք ունեն գործազուկի կարգավիճակ, ըստ Աշխատանքի միջազգային կազմակերպության դասակարգման, այսինքն՝ ուսումնասիրության պահին կարիք են ունեցել աշխատանքի, գտնվել են դրա որոնումների մեջ եւ պատրաստ են եղել մեկ շաբաթվա ընթացքում սկսել աշխատելը։
«Ռոսստատը» նաեւ բերում է տվյալներ, համաձայն որի, ընթացիկ տարվա սեպտեմբերի վերջին զբաղվածության ծառայություններում գրանցվել է 531 հազար մարդ, որը չունի զբաղմունք։ Նրանցից 451 հազարը ունի գործազուրկի կարգավիճակ, իսկ 300 հազարը ստացել է գործազրկության նպաստ։
Բաց մի թողեք
ՌԴ-ում նախագահական ընտրություններ են. նշանակվել է օրը
ՌԴ դպրոցներից մեկում աշակերտուհու բացած կրակահերթի հետևանքով կան զոհեր և տուժածներ․ Լուսանկար
Ադրբեջանում նշանակվել են արտահերթ նախագահական ընտրություններ. 20 տարի նախագահող Ալիևը կրկին կառաջադրվի