Հայաստան դաշինքի 4 անդամներ արդեն իսկ հրաժարվել են պատգամավորական մանդատից, նպատակը՝ Քոչարյան կրտսերին պատգամավոր սարքելն է, իսկ վերջնանպատակը՝ Քոչարյան կրտսերին քրեական պատասխանատվությունից ազատելն է։
Այս մասին «Ֆեյսբուք»ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը:
«Իր ստեղծման առաջին իսկ օրվանից այս դաշինքը ոչ մի առնչություն չի ունեցել Հայաստանի պետական շահերի հետ, այլ ծառայել և շարունակում է ծառայել բացառապես մեկ անձի՝ ագենտուրայի ձեռքը «զալոժնիկ» դարձածի ընտանեկան շահերին։
Միամտություն կլիներ կարծել, թե մանդատից հրաժարված դաշինքի 4 անդամները կամ դաշինքի մնացյալ անդամները հաշվի են նստելու իրենց օգտին քվեարկած հանրության կարծիքի հետ։ Զուգարաններում մարդ ծեծողին ու մարտի 1 կազմակերպողին հանրության կարծիքը երբեք էլ չի հետաքրքրել»:
Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, կարող է տեղափոխվել խորհրդարան՝ վերցնելով «իրեն հասած» մանդատը:
Բաց մի թողեք
Գեղամ Մանուկյանը Միրզոյանի հրավերով ԱԳՆ-ում ծանոթացել է խաղաղության պայմանագրի վերջին առաջարկներին
Իրենք ամեն ինչ են, բացի խմբակցությունից, քաղաքական ուժ էլ չեն երևի․ Ռուբեն Ռուբինյանը՝ «Պատիվ ունեմ»-ի մասին
Ադրբեջանում արտահերթ ընտրությունների պատճառը 2 ամիս խաղաղության բանակցություններից թռնելու պատճառ ունենալն է. Իոաննիսյան