December 8, 2023

Հայաստանը պետք է կատարի իր պարտավորությունները. Էրդողանը Ղազախստանում պահանջներ է ներկայացրել

Հայաստանը պետք է կատարի Ադրբեջանի նկատմամբ ունեցած իր պարտավորությունները:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Թուրքական պետությունների կազմակերպության պետությունների ղեկավարների խորհրդի 10-րդ գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ։

«Շատ կարևոր է նաև տրանսպորտային գծի իրականացումը, որը կկապի Նախիջևանը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ, գծի բացումը կարևոր ներդրում կունենա տարածաշրջանի բոլոր երկրների բարեկեցության մեջ և կկապի Թուրքիան Կենտրոնական Ասիայի հետ, որը մեր պապենական տունն է»,- ընդգծել է նա։

Նշենք, որ այսօր Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթանում է Թյուրքական պետությունների կազմակերպության պետությունների ղեկավարների խորհրդի 10-րդ նիստը։

Verified by MonsterInsights