December 4, 2023

ՀՀ տարածքից քանի քառակուսի կմ տարածք է օկուպացրել Ադրբեջանը․ ԱԳ նախարարը թիվ հայտնեց

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետության շուրջ 200 քառ. կմ տարածքը այս պահին գտնվում է ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո:

ԱԺ-ում 2024 թ. պետական բյուջեի նախագծի նախնական քննարկման ընթացքում պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին, թե ՀՀ տարածքից քանի՞ քառ. կմ տարածք է օկուպացված Ադրբեջանի կողմից, նախարարը շեշտեց․ «Մենք ունենք դեռ 1990-ականներից Հայաստանի Հանրապետության տարածք՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող: Նաև ունենք այս թարմ օրինակները, ինձ հայտնի է այդպիսի շուրջ 200 քառ. կմ ՀՀ տարածք, որոնք հիմա գտնվում են ադրբեջանական ուժերի ներքո»։
Verified by MonsterInsights