Հայաստանը շարունակելու է խորացնել իր հարաբերությունները Եվրոպական միության հետ:
Նախարարը հատուկ ընդգծեց Եվրոպական միության քաղաքացիական դիտորդական առաքելության դերը մինչև այս պահը Հայաստանի սահմանային կայունության և անվտանգության գործում․ «Մենք, պայմանականորեն, բացահայտում ենք Եվրոպական միության հետ համագործակցության նոր հարթակներ, նոր ուղղություններ, օրինակ՝ քաղաքական և անվտանգային երկխոսությունը»։
Կան համապարփակ և ընդլայնված գործընկերության պայմանագրով ստանձնած պարտավորություններ և հանձնառություններ, որոնք պետք է կյանքի կոչվեն և Հայաստանի, և Եվրամիության կողմից: Այս մասով երկխոսություն է մեկնարկել Վիզաների ազատականացման մասով։
Հայաստանը նույն կերպ կարևորություն է հաղորդում իր հարաբերություններին ԱՄՆ-ի հետ, ավանդական գործընկերների՝ Ռուսաստանի հետ, որի հետ կապված է բազմոլորտ կապերով:
Բաց մի թողեք
Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման. ՀՀ ԱԳՆ
Ազգային անվտանգության ծառայության տնօրենին և տեղակալներին այսուհետև կնշանակի և կազատի վարչապետը
Միրզոյանը Բլինքենի հետ քննարկել է Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր