February 22, 2024

Նախատեսվում է ՀՀ-ում բացել մի շարք երկիրների դիվանագիտական ներկայացուցչություններ․ Միրզոյան

ՀՀ Ազգային ժողովի 2024 թ. պետական բյուջեի նախագծի նախնական քննարկման ընթացքում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնեց, որ նախատեսվում է Հայաստանում մի շարք երկրներում դիվանագիտական ներկայացուցչություններ բացել։

«Վերջերս Կորեայի Հանրապետությունը պաշտոնական նոտայով մեզ տեղեկացրել է, որ մտադիր է հաջորդ տարվա առաջին կիսամյակում ռեզիդենտ դեսպանություն հիմնել Երևանում՝ Հայաստանի Հանրապետությունում։ Անշուշտ, մենք էլ ցանկություն ունենք Կորեայում՝ Սեուլում բացել ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչություն։ Կարծում ենք, որ մեծ ներուժ կա Հայաստան-Կորեա հարաբերություններում և փոխադարձաբար դեսպանության բացումը երկու մայրաքաղաքներում կնպաստի, որ այդ ներուժն ավելի լավ իրացվի»,-մանրամասնել է Միրզոյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը դիվանագիտական ներկայացուցչություն կբացի նաև Լյուքսեմբուրգում, որի հետ, նախարարի բնորոշմամբ,  վաղուց ի վեր հրաշալի հարաբերություններ են ձևավորվել։
Verified by MonsterInsights