Պարզվում է, որոշ բենզալցակայաններում բենզինի վաճառքի սահմանափակումներ են գործում:
Մասնավորապես, մարդիկ նշում են, որ «Ֆլեշ» ընկերության բենզալցակայաններում 10.000 դրամից ավելի չեն կարողանում բենզին լցնել։ Ընդ որում, որևէ բացատրություն, թե ինչով է պայմանավորված այս սահմանափակումը, նրանց չի տրվել:
Ինչի՞ հետ է պայմանավորված այդ սահմանափակումը, արդյո՞ք բենզինի պակաս կա Հայաստանում։
«Ֆլեշ» ընկերությունից հավաստիացրեցին՝ այժմ որևէ սահամանափակումներ չկան․ «Սահմանափակումը տևել է 2-3 օր, այժմ բոլորը կարող են լցնել բենզին ինչքան ցանկանում են, սահմանափակումներ չկան»։
Թե ինչո՞վ են պայմանավորված եղել սահմանափակումները ընկերությունին չպարզաբանեցին, ինչպես նաև հարցը՝ արդյո՞ք նորից կլինեն սահմանափակումներ մնաց անպատասխան։
Անհասկանալի է մնում այս սահմանափակումը, քանի որ ՀՀ և ՌԴ միջև ստորագրված համաձայնագրով՝ 2023 թվականի համար ավելացվել է Հայաստանի համար բենզինի քվոտան, ինչը հնարավորություն է տվել ՀՀ ներմուծողներին ՌԴ-ից գնել և ՀՀ ներմուծել հավելյալ 60 հազար տոննա բենզին:
Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ բենզինի գինը կտրուկ թանկացավ` հասնելով 580 դրամի։ 2022-ի հունվարից 2023-ի սեպտեմբեր ամբողջ տեղեկատվությունը վերլուծելով՝ պարզվել է, որ ՀՀ-ում գնային տատանումները գերազանցապես կապված են եղել ներմուծման ծավալների և գների հետ:
Բաց մի թողեք
Ժամկետանց սննդամթերք՝ Երևանի խանութներում. մի քանի ամսում 7,5 տոննա մթերք է ոչնչացվել․ Տեսանյութ
Քննարկվում է արդյոք ՀՀ-ում ռուսական հեռուստաալիքների փակման հարցը. ԲՏԱ նախարարը մանրամասնում է
Սոթքի հանքը մասնակի է աշխատում, իսկ բաց հանքի աշխատողներն արդեն ազատված են աշխատանքից. մարզպետ