February 22, 2024

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ԱԺ պատգամավորի որդու «յաշիկն» ու «Շեվրոլետ» մակնիշի ավտոմեքենա. կան վիրավորներ

Նոյեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 21:20-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում՝ «Նոր Զովք» սուպերմարկետի դիմաց, բախվել են «Մերսեդես G» և «Շեվրոլետ» մակնիշների ավտոմեքենաներ:

Վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի տարբեր հիվանդանոցներ:
Վիրավորներից 2-ին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները և պատգարակներով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին:

Բախման հետևանքով «յաշիկ»-ը կողաշրջվել է և հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Ըստ սկզբնաղբյուրի՝ «Շեվրոլետ»-ն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենային, վերջինն էլ, առաջ ընթանալով, բախվել է թույլատրելի հատվածում կայանված «Ֆորդ»-ին:

Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ «Յաշիկ»-ը վարել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի տղան՝ 28-ամյա Շանթ Բագրատյանը:

Verified by MonsterInsights