«Բիթլզ» խմբի յություբյան ալիքում հրապարակվել է «Now And Then» (հայ․՝ «Հիմա և հետո») երգի տեսանյութը։
Նոյեմբերի 2-ին ռոք խմբի անդամներ Փոլ Մաքքարթնին և Ռինգո Սթարը թողարկել էին «Բիթլզի» նոր՝ «Now And Then» երգը:
Լիվերպուլյան քառյակի բոլոր չորս անդամները մասնակցել են երգի ստեղծմանը, այսինքն՝ նրանց բոլորի ձայներն օգտագործվել են։
Տեսանյութում օգտագործվել են նաև Ջոն Լենոնի (1940-1980թթ․) ու Ջորջ Հարիսոնի (1943-2001թթ․)՝ համակարգչային և արհեսատական բանականության տեխնոլոգիայի միջոցով ստեղծված պատկերները։
Ստեղծագործության հիմքում Լենոնի՝ 1970-ականներին արած երգի դեմո տարբերակի ձայնագրությունն է։ Այն Ջոն Լենոնի կինը՝ Յոկո Օնոն է խմբին է փոխանցել ձայներիզով, որի վրա եղել «Փոլի համար» գրությությունը։
Ձայներիզում եղել են մի քանի երգ, այդ թվում Now And Then-ը։
Ավեի վաղ Փոլ Մաքքարթնին BBC-ին տված հարցազրույցում ասել էր, որ արհեստական բանականության միջոցով իրենք կարողացել են վերափոխել երգը, առանձնացել Լենոնի ձայնը։
Բաց մի թողեք
Մեկնարկել է «Կին» միջազգային կինոփառատոնը
«Armeno a meta’» ջազ երեկո` իտալացի դաշնակահար և գործիքավորող Վիտտորիո Մեցցայի մատուցմամբ․ Լուսանկար
Երկրաշարժի սգո օրը հայ երգչիստները տռճիկ կտան բեմում