Նախորդ ընդամենը երկու օրվա ընթացքում մահվան ելքով երկու ավտովթար է տեղի ունեցել ՀՀ Գեղարքունիքի մարզում, որոնց հետևանքով 4 մարդ է մահացել, այդ թվում՝ անչափահաս։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՔԿ նախագահի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Վթարի հետևանքով «Honda CRV» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի 64-ամյա ուղևորը մահացել են։ Իսկ «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և 32-ամյա ուղևորը, ինչպես նաև «Honda CRV»-ի 33-ամյա ուղևոր ստացած տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ճամբարակ» ԱԿ ընկերություն, ապա Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Դեպքի առթիվ #ՀՀքննչականկոմիտե ի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում 2023 թվականի նոյեմբերի 4-ին ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Մյուս դեպքը կատարվել է նոյեմբերի 5-ին՝ ժամը 00։50-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 30-րդ կմ հատվածում։ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր բնակավայրի 45-ամյա բնակչի վարած «Լեքսուզ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել ճանապարհի ձախակողմյան հատվածում։
Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներից վարորդի 11-ամյա որդին ստացված վնասվածքներից մահացել է տեղում, իսկ 16-ամյա դուրստրը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներից մահացել է բուժկենտրոն տեղափոխելու ճանապարհին։
Ավտոմեքենայի մյուս ուղևորները՝ վարորդի 20-ամյա դուստրը, 42-ամյա կինը, ինչպես նաև վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բ/կ։
Նշված դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Նախաքննության ընթացքում կատարվել են ճանապարհատրանսպորտային դեպքերի վայրերի, տրանսպորտային միջոցների զննություններ։ Նշանակվել են դիակի դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննություններ։
Վնասվածքներ ստացած անձանց հետ դեռևս հնարավոր չի եղել կատարել համապատասխան քննչական գործողություններ։
Դեպքերին առնչվող էական հանգամամանքների պարզման նպատակով համապատասխանաբար ոստիկանության Գավառի և Ճամբարակի բաժիններին տրվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարություններ։
Կատարվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ ողբերգական ելքով վթարների պատճառները, դրան նպաստած հանգամանքները պարզելու նպատակով։
Նախաքննությունը շարունակվում է։
Բաց մի թողեք
Ի՞նչ է պարզվել Շիրակում ողբերգական ելքով վթարի մասին. Լուսանկար
«Գյումրի» ԲԿ-ում անձը չպարզված տղամարդ է մահացել. ներկայացվել է արտաքին նկարագիրը
Երևանում 9 բալանոց խցանում է․ Լուսանկար