Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը Իրաքի հյուսիսում գտնվող Հաքուրքում ոչնչացրել է PKK ահաբեկչական կազմակերպության առաջնորդներից մեկին՝ «Թեքոշին Ջիզրե» ծածկանունով Այշե Արսլանին։
Այս մասին տեղեկություն է տարածել թուրքական գերատեսչությունը, գրում է ԱՊԱ-ն։
Նշվում է, որ Այշե Արսլանը PKK ահաբեկչական կազմակերպությանն է միացել 2004 թվականին։
Նախկինում նա գործում էր Թուրքիայում՝ «Թեքոշին Ջիզրե» ծածկանունով, իսկ 2014 թվականին՝ ահաբեկչական կազմակերպության սիրիական թեւի՝ PYD/YPG-ի կազմում։
Բաց մի թողեք
Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 15 հազարը
Լիտվան ԱՄՆ-ից մարտական անօդաչու թռչող սարքեր կստանա
Ռուսաստանը օրինագիծ է պատրաստում երկիր ժամանող օտարերկրացիների մատնահետքերի պարտադիր ստացման վերաբերյալ