December 4, 2023

Առաջարկել է Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհել. Եվրահանձնաժողովի նախագահ

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ եվրոպացի պաշտոնյաները խորհուրդ են տվել ԵՄ-ին սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության պաշտոնական բանակցությունները՝ մի քանի պայմանների կատարման դեպքում:

ԵՄ զեկույցում նաև առաջարկվում է Վրաստանին դաշինքին միանալու թեկնածուի կարգավիճակ տալ:

Այս մասին հաղորդում է BBC-ին: Երեք պետությունների անդամակցության հարցը վերջնականապես պետք է որոշվի դեկտեմբերին կայանալիք ԵՄ գագաթնաժողովում։

Վրաստանը պետք է հետևի ԵՄ-ի կողմից սահմանված պատժամիջոցներին, պայքարի ապատեղեկատվության և քաղաքական բևեռացման դեմ, ինչպես նաև 2024 թվականին ապահովի ազատ և արդար ընտրություններ։

Ֆոն դեր Լեյենի խոսքով, Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն հենց որ Կիևը կատարի լրացուցիչ պայմաններ կոռուպցիայի դեմ պայքարի, լոբբինգի մասին օրենքների և ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալ։

2022 թվականի հունիսի 17-ին Եվրահանձնաժողովը կարծիք էր պատրաստել Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հարցի վերաբերյալ։ Արդյունքում, Ուկրաինան և Մոլդովան ստացան ԵՄ թեկնածուի կարգավիճակ՝ որոշակի պարտավորություններով, մինչդեռ Վրաստանին հանձնարարվեց նախ իրականացնել 12 կետից բաղկացած ծրագիրը՝ նախքան թեկնածուի կարգավիճակ ստանալու հնարավորությունը:

Վրաստանը մեկուկես տարի ուներ պլանը կյանքի կոչելու համար, և երկիրը վերջնական պատասխանը կստանա դեկտեմբերին։
Verified by MonsterInsights