December 9, 2023

Խաղաղության պայմանագրի կնքումից հետո հիմնական փոխադրումները կլինեն Ադրբեջանի ճանապարհով․ Պապոյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, թե ինչ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսվարողների վրա ՌԴ-ի կողմից նոյեմբերի 13-ից Լարսի անցակետում 30 անցակետի փակումը։

Ըստ ՌԴ-ի՝ որպես այլընտրանք կարող է լինել Ադրբեջանի ճանապարհը։

«Այս պահին դա իրատեսական չէ, բայց խաղաղության պայմանագրի կնքումից հետո հիմնական փոխադրումները կլինեն Ադրբեջանի այդ տարածքով։ Այն ավելի կարճ է, խորհրդային միության տարիներին հենց այդ ճանապարհով են իրականացվել փոխադրումները, և ես վստահ եմ, որ դա գործելու է, և հայկական ապրանքների մրցակցությունը կավելանա ՌԴ շուկայում: Սակայն առանց խաղաղության պայմանագրի դա իրատեսական չէ։ Լարսը մեզ համար կենսական նշանակություն ունի»,- ասաց նա։

Verified by MonsterInsights