Մոտ ապագայում Ադրբեջանը կդառնա «կանաչ» էներգիայի, այդ թվում՝ ջրածնային էներգիայի պոտենցիալ արտահանող։
Ընթացիկ տարվա հոկտեմբերին Ադրբեջանում կայացել է 230 ՄՎտ հզորությամբ Գարադաղի արեւային էլեկտրակայանի բացումը, որը մշակել է Masdar-ը։ Այն ամենամեծ արևային էլեկտրակայանն է Կասպից և Կովկասի տարածաշրջաններում։
Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում Տնտեսական համագործակցության կազմակերպության 16-րդ գագաթնաժողովում։
Նշենք, որ 170 ՄՎտ ընդհանուր հզորությամբ հիդրոէլեկտրակայանները շահագործման են հանձնվել Ադրբեջանի կողմից օկուպացված Ղարաբաղում 2021-2023 թվականներին:
«Մի քանի տարի հետո Լեռնային Ղարաբաղի տարածքներում մեր հիդրոէլեկտրակայանների ընդհանուր հզորությունը կկազմի 500 ՄՎտ»,-հայտարարել է Ալիևը։
Բաց մի թողեք
Ֆրանսիան Հայաստանին 15 մլն եվրո կհատկացնի
Ադրբեջանը Հադրութում ոչնչացնում է հայկական հետքը․ Լուսանկար
Որքա՞ն սննդամթերք է ներմուծվել Հայաստան նոյեմբերին