Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատում այսօր թունավորման դեպք է գրանցվել։
Դեռևս չպարզված հանգամանքներում 2 աշխատակից ուշագնաց վիճակում տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղից էլ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդկանց տեղափոխել են Երևան։
Աղբյուրը գրում է, որ այսօր ժամը 17։20-ի սահմաններում «Անկյուն+3»-ը տեղեկություն էր ստացել, որ Ախթալայի փակ հանքախորշում փլուզում է եղել, որի հետևանքով երկու աշխատակցի ծանր վնասվածքներով տեղափոխել են Ալավերդու բժշկական կենտրոն։
«Անկյուն+3»-ի նկարահանող խումբը հիվանդանոցում զրուցել է տուժողներից մեկի որդու հետ, որը հաստատել է հոր՝ թունավորված լինելու փաստը։
Մանրամասները՝ տեսանյութում:
Բաց մի թողեք
Աղիքային ցուպիկեր և այլ մանրէներ ուտեստներում ու սոուսներում. «Թումանյանի շաուրմա»-ի գործունեությունը կասեցվել է
Ինչ փոփոխություն կա օրերս ծանր վիրավորում ստացած զինծառայողի առողջական վիճակում
Հրաժարվել են հոսպիտալացումից, գնացել տուն. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն մանրամասներ է հայտնել 15-ամյա տղայի մահվան մասին