Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագրի կնքումը հնարավոր է, եթե վերջինս հավատարիմ մնա դրան և կառուցողական դիրքորոշում ցուցաբերի խաղաղ գործընթացում։
Այս մասին Իտալիա կատարած աշխատանքային այցի ժամանակ իտալական Adnkronos լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ, դեսպան Էլչին Ամիրբեկովը։
Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչը հին երգն է երգել՝ նշելով, թե բանակցությունների դրական արդյունքը «մեծապես կախված կլինի Հայաստանի իշխանությունների անկեղծության մակարդակից»:
Ամիրբեկովը դժգոհել է, թե Հայաստանը դիվանագիտական պատերազմ է վարում Ադրբեջանի դեմ՝ «չարաշահելով» տարբեր միջազգային հարթակներ, ինչպիսիք են ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, Եվրախորհրդարանը, Եվրամիությունը։
Նախագահի խոսնակը հերքել է հայկական կողմի պնդումները Ադրբեջանի կողմից ղարաբաղյան տարածաշրջանում իրականացված էթնիկ զտումների և ցեղասպանության մասին՝ պաշտոնական Երևանին մեղադրելով այդ հասկացությունների արժեզրկման համար՝ մոռանալով, որ տեղում առկա փաստերը ճիշտ հակառակն են ցույց տալիս:
Բաց մի թողեք
Ավետ Բարսեղյանն իրեն մեծություն է համարում, ստիպում երեխաներին նկարվել իր հետ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Գյուլումյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով որոշումը
Ռուսաստանը մեղավոր է 44-օրյա պատերազմում, «Իսկանդեր»-ը կոդավորված էր․ ռուս ռազմական փորձագետ