December 3, 2023

19-ամյա աղջիկը մեքենայից գողություն է արել․ ի՞նչ է հայտնի

Նոյեմբերի 8-ին ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ նոյեմբերի 1-ին, ժամը 19.00-ի սահմաններում, անհայտ անձը, օգտվելով Նավուր գյուղի կենտրոնական փողոցում կայանված «Օպել Վեկտրա» մակնիշի մեքենայի դռները բաց լինելու հանգամանքից, սրահից հեռախոս էր գողացել:

Տավուշի մարզային վարչության և բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է նույն գյուղի 19-ամյա մի բնակչուհի:

Նա ձերբակալվել ու տեղափոխվել է բաժին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Verified by MonsterInsights