Դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը բանաձև է ներկայացրել Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ, որով պահանջում է Բաքվից անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, գերեվարված քաղաքացիական անձանց և քաղբանտարկյալներին, այդ թվում՝ ԼՂ կառավարության պաշտոնյաներին, որոնք ապօրինաբար կալանավորվել են անցյալ ամիս Ադրբեջանի էթնիկ զտումների ժամանակ, հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA):
Բանաձևը մասնավորապես կոչ է անում Բայդենի վարչակազմին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պետական պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են հայ ռազմագերիների անօրինական կալանավորման, խոշտանգումների և արտադատական սպանությունների համար: Այն կրկնում է նաև Ադրբեջանին ԱՄՆ ռազմական և անվտանգության աջակցության վերաբերյալ 907-րդ հոդվածի կիրառումը սահմանափակելու մասին Կոնգրեսի կոչերը։
Բաց մի թողեք
«Զանգեզուրի միջանցքի» գաղափարի նման նարատիվները չեն կարող կյանքի կոչվել. Ադրբեջանում Իրանի դեսպան
«Հայասաթ-1»-ն արդեն անջատվել է հրթիռից ու դուրս եկել ուղեծիր․ մանրամասներ
Գագիկ Խաչատրյանը դատվում է, բայց հարմարեցված պետքարաններից օգտվելու կարիք ունի