December 4, 2023

Ի՞նչ է Եվրոպան, և ինչպե՞ս ես դու Եվրոպայի հետ. պատասխանը՝ ժողովրդավարությունն է. Գրիգորյան

«Ե՛վ ակադեմիական, և՛ քաղաքական շրջանակներում կա ամենակարևոր հարցը՝ ի՞նչ է Եվրոպան, և ինչպե՞ս ես դու Եվրոպայի հետ: Կարճ պատասխանը ժողովրդավարությունն է, եթե դու դու կիսում ես այդ արժեքները, և եթե երկիրը կառավարվում է այդ սկզբունքով, դու միանշանակ մոտ ես Եվրոպային»: 

Այս մասին Բրյուսելում «Հայաստանի ռազմավարական ապագան. ՀՀ-Եվրոպա» համաժողովի շրջանակում ասել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Վերջինիս խոսքով՝ ժողովրդավարությունը լավագույն գործիքն է՝ հասցեագրելու Հայաստանի ներքին խնդիրները:

«Այո՛, ժողովրդավարությունը ներքին կայունության ապահովման լավագույն գործիքներից է, բայց նաև ժողովրդավարությունը արտաքին անվտանգության ապահովման լավագույն գործիքներից է: Հայաստանի ժողովրդավարությունը հաճախ թիրախավորվում է, և այդ թիրախավորումից պաշտպանվելու համար անհրաժեշտ է, որ Հայաստանը նաև լուրջ աջակցություն ստանա՝ դիվերսիֆիկացնելու իր տնտեսությունը, աջակցություն ստանա անվտանգության ոլորտում՝ դիվեսիֆիկացնելու իր ռեսուրսները»,- ասել է Գրիգորյանը:

Verified by MonsterInsights