December 9, 2023

Կցորդիչով Կամազը մայրուղու վրա շրջվել է Մերսեդեսի վրա․ Լուսանկար

Արմավիր-Երեւան ավտոճանապարհին՝ Արշալույս գյուղի մոտակայքում խոշոր ավտոպատահար է տեղի ունեցել։

Դեպքի վայրից տեղեկանում ենք, որ «Կամազ» մակնիշի կցորդիչով բեռնատարը կողաշրջվել է «Մերսեդես» մակնիշի մարդատար ավտոմեքենայի վրա:

Դեպքի վայր հասած ՀՀ ՆԳՆ հրշեջ-փրկարարները մարդատարից դուրս են բերել 2 քաղաքացու, վերջիններս մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Դեպքի հանգամանքները պարզելու համար տեղում աշխատում են Ոստիկանության Արմավիրի մարզի պարեկները:

Կցորդիչով «Կամազը» շրջվել է «Մերսեդեսի» վրա․ ինչ է կատարվում Արշալույս գյուղում (ֆոտո)

Verified by MonsterInsights