Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկատվությունը՝ հայ-վրացական սահմանային անցակետերում շուրջ 600 բեռնատար տրանսպորտային միջոցի կուտակումների վերաբերյալ, չի համապատասխանում իրականությանը:
Ըստ Կոմիտեի՝ Բագրատաշենի անցակետը գործում է բնականոն հունով, սակայն որոշ ծանրաբեռնվածությամբ:
Միաժամանակ տեղեկացնում են, որ հայկական կողմը մշտական կապի մեջ է վրաց գործընկերների հետ, և նմանատիպ իրավիճակ ստեղծվելու դեպքում օպերատիվորեն արձագանքվում և կարգավորվում են առաջացող խնդիրները:
«Այս պահի դրությամբ վրացական կողմից անցակետում բեռնատարների կուտակումների վերաբերյալ որևէ ահազանգ հայկական կողմը չի ստացել:
Ավելին՝ Բագրատաշենի մաքսային անցակետում բեռնատար տրանսպորտային միջոցների օրական թողունակությունը գերազանցում է 300-ը հետևաբար, նույն տրանսպորտային միջոցը չի կարող մի քանի օր շարունակ մնալ անցակետում և չհատել սահմանը»,- ասված է հայտարարության մեջ:
Բաց մի թողեք
Ժամկետանց սննդամթերք՝ Երևանի խանութներում. մի քանի ամսում 7,5 տոննա մթերք է ոչնչացվել․ Տեսանյութ
Քննարկվում է արդյոք ՀՀ-ում ռուսական հեռուստաալիքների փակման հարցը. ԲՏԱ նախարարը մանրամասնում է
Սոթքի հանքը մասնակի է աշխատում, իսկ բաց հանքի աշխատողներն արդեն ազատված են աշխատանքից. մարզպետ