ՌԴ առողջապահության նախկին նախարար Միխայիլ Զուրաբովը, որը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի (ԶՄՄԿ) 12,5%-ի բաժնետոմսերի սեփականատերն էր, այլևս գործարանի բաժնետեր չէ։
Ընկերության նոր սեփականատերերն են Իտալիայի քաղաքացի Իգնասիո Գուայան և Շվեյցարիայի քաղաքացի Կառլոս Բալեստերոս Շերպը, հայտնում են ռուսական աղբյուրները:
Նշենք, որ 2 տարի առաջ՝ 2021 թվականին, կալանք էր դրվել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի բաժնետեր «Զանգեզուր մայնինգ» ընկերության 12.4 տոկոս բաժնեմասի և կոմբինատի մեկ այլ փայատեր՝ «ԱՄՓ հոլդինգի» 12.5 տոկոս բաժնեմասի վրա։
Հենց «Զանգեզուր մայնինգ»-ի բաժնետերը՝ կիպրական Walnort Finance Limited ընկերության միջոցով, Ռուսաստանի առողջապահության ու սոցիալական զարգացման հարցերի նախկին նախարար Միխայիլ Զուրաբովն էր:
«Զանգեզուր մայնինգ»-ը այդ ժամանակ պնդում էր, որ կոմբինատի կողմից բաժնետոմսերի առքուվաճառքի դեպքում նախևառաջ իրենց պիտի առաջարկվեր գնել դրանք, այնինչ կար նոր սեփականատեր։ Նշված ընթացակարգը չի պահպանվել, և «Զանգեզուր մայնինգ»-ը պահանջում էր այդ բաժնետոմսերն օտարել իրեն։
Բաց մի թողեք
Ժամկետանց սննդամթերք՝ Երևանի խանութներում. մի քանի ամսում 7,5 տոննա մթերք է ոչնչացվել․ Տեսանյութ
Քննարկվում է արդյոք ՀՀ-ում ռուսական հեռուստաալիքների փակման հարցը. ԲՏԱ նախարարը մանրամասնում է
Սոթքի հանքը մասնակի է աշխատում, իսկ բաց հանքի աշխատողներն արդեն ազատված են աշխատանքից. մարզպետ