December 8, 2023

33-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, տապալել երկաթե էլեկտրասյունը, բախվել ճաղավանդակին. կան վիրավորներ

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 12:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 33-ամյա Գարեգին Լալայանը իր վարած Jeep Wrangler մակնիշի ավտոմեքենայով Աշտարակի խճուղուց դեպի Դավիթաշեն ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, վրաերթի ենթարկել 3 հետիոտնի, ապա առաջ ընթանալով՝ բախվել երկաթե էլեկտրասյանը և տապալել այն՝ բախվելով երկաթե ճաղավանդակին:

Վրաերթի հետևանքով 3 հետիոտներից 1-ը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ 2-ը՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. եղել է սթափ:

Աղբյուրի տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել է մեկ այլ ավտոմեքենայի՝ վթարային իրավիճակ ստեղծելը, որի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի։

Verified by MonsterInsights