December 9, 2023

YouTube-ի ալիքների էջերում կհայտնվի նոր բաժին․ մանրամասներ

YouTube տեսածառայությունը սկսել է ալիքների էջերին ավելացնել «Ձեզ համար» հատուկ բաժին, որտեղ կցուցադրվեն օգտատերերին առաջարկվող տեսանյութերը։

Գործառույթը կաշխատի դիտումների պատմության հիման վրա և նման է TikTok-ի գործիքակազմին։

Ալիքի ստեղծողները կկարողանան նախապես սահմանել մի բաժին, որում հնարավոր կլինի ընտրել՝ ցուցադրել «Ձեզ համար» բաժինը, նաև օգտագործել տեսանյութեր, Shorts կամ ուղիղ հեռարձակումներ դրանում:

Հնարավոր կլինի թույլ տալ, որ այն ցուցադրի միայն նոր կամ բոլոր ժամանակների բովանդակություն:

YouTube-ի մշակողների կարծիքով՝ նոր գործառույթը օգտակար կլինի լայն պրոֆիլով և բազմազան բովանդակությամբ ալիքների համար, ուստի ամենաարդիական բովանդակությունը անմիջապես կցուցադրվի օգտատերերին:

«Ձեզ համար» բաժինը կօգնի պահպանել օգտատերերի ուշադրությունն ու մեծացնել նրանց ներգրավվածությունը:

Verified by MonsterInsights