Ինչպես հայտնի է, Արցախի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի արդյունքում արցախցիների բռնի տեղահանման ժամանակ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում՝ բենզինի պահեստում ուժեղ պայթյուն էր տեղի ունեցել, որի հետևանքով, նախնական տվյալներով, մոտ 220 զոհ կա:
«Փաստ» օրաթերթը գրում է. Նախնական, որովհետև նույնիսկ Քննչական կոմիտեն, որտեղ պայթյունի գործով քննություն է ընթանում, մահացածների թվի վերաբերյալ կոնկրետ թիվ չի հրապարակել՝ օրեր առաջ լրատվամիջոցներին պարզաբանելով, թե «պատկերն անընդհատ փոխվում է»: Այդուամենայնիվ, «Փաստ» թերթի տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանը որոշում է կայացրել բենզինի պահեստում պայթյունի հետևանքով մահացածների ընտանիքներին հատկացնել 200 հազարական դրամ:
Իսկ թե ինչպես և երբվանից է քաղաքապետարանը սկսելու տրամադրել այդ գումարը, մեր աղբյուրի փոխանցմամբ, պարզ կլինի առաջիկա օրերին:
Բաց մի թողեք
Մենք հմի չհասկնանք, թե ինչ էնենք. շիրակցի մսագործները պահանջել են ամեն գյուղում սպանդանոց բացել
Ալավերդուց անցան Գյումրուն
Ինչու էին ՔՊ-ականներն ագրեսիվ. հանձնաժողովի անդամի ընտրությունը՝ այսօր