ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել «անձնական ունեցվածքի գողություն» հատկանիշներով:
Նոյեմբերի 3-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել Նորաշեն թաղամասի շենքերից մեկի բնակիչ 31-ամյա Վաչագան Մ.-ից, ով հայտնել է, որ նոյեմբերի 2-ին, ժամը 22:00-ից միչև նոյեմբերի 3-ի ժամը 08:30-ն ընկած ժամանակահատվածում իրենց թաղամասում թալանել են 4 Nissan մակնիշի ավտոմեքենաներ:
Պազվել է, որ թալանել են Վաչագան Մ.-ի, 45-ամյա Մերի Կ.-ի, 37-ամյա Արևիկ Շ.-ի և ևս մեկ բնակչի Nissan-ները: Ավտոմեքենաների վրայից պոկել ու տարել են կողային հայելիների ապակիները։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ձևակերպված փաստաթղթերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին:
Բաց մի թողեք
ԼՂ-ից բռնի տեղահանված բազմանդամ ընտանիքը հաստատվել է Աշտարակում. Լուսանկար, Տեսանյութ
Մեքենան Սախարովի հրապարակում բախվել է արձանի եզրաքարին ու բռնկվել. վիրավորին կրակի միջից դուրս է բերել մի երիտասարդ
Երևանի Բաշինջաղյան փողոցում մեքենաներ են բախվել. Լուսանկար