Նոյեմբերի 9-ին՝ ժամը 21:50-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Արեշում կրակոցներ են հնչել:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 20:30-ի սահմաններում Նոր Արեշ 4-րդ փողոցի 18 հասցեի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչներ 24-ամյա Գոռ Ս.-ի, 50-ամյա Եղիշե Ս.-ի և 28-ամյա Սարո Գ.-ի միջև, որի ժամանակ այն վերածվել է ծեծկռտուքի:
Այնուհետ Գոռ Ս.-ն իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել օդ, ինչից հետո կռվի մասնակիցները դիմել են փախուստի:
Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Դեպքի վայրում հայտնաբերվել է 1 հատ կրակված պարկուճ:Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վիճաբանության մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Բաց մի թողեք
Դանակահարություններ «Էրեբունի Մոլ»-ի մոտ. հիվանդանոց տեղափոխվածներից մեկն երեխա է
Վարորդական կեղծ վկայականներ են նախապատրաստել․7 անձի մասով վարույթ է ուղարկվել դատարան
Վրաերթ Արարատի մարզում. հետիոտնը մահացել է հիվանդանոցի ճանապարհին․ Լուսանկար