Ազգային ժողովը բարդ ընտրության առաջ է կանգնած։ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործություններ քննող դատավորի թափուր տեղի համար այնպիսի թեկնածություններ է ներկայացրել, որ ՔՊ-ականների համար հեշտ չի լինելու ընտրություն կատարել, թե իշխանության «սրտի» հատկապես որ դատավորին անցկացնեն։ Իհարկե, որոշողն ուսապարկերը չեն, նրանց կասվի, թե ում ընտրեն, սակայն պետք է հիմնավորեն՝ ինչու սրան եւ ոչ թե մյուսին։
Հրապարակ թերթը գրել է․ Թեկնածուներից մեկը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, ավելի ճիշտ՝ ստվերային նախագահ Ռուբիկ Մխիթարյանն է, ով Կարեն Անդրեասյանի ու Նիկոլ Փաշինյանի թեկնածուն էր՝ ԲԴԽ դատավոր-անդամի թափուր պաշտոնի համար, սակայն դատավորներն ընտրեցին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանին։ 2018-ից այս կողմ քաղաքական հնչեղություն ունեցող որոշ գործեր քննել է Ռուբիկ Մխիթարյանը. նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, ԱԺ պատգամավորներ Արթուր Սարգսյանի, Արմեն Չարչյանի, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եւ այլոց կալանքի որոշումները տվել է Ռուբիկ Մխիթարյանը: Երկրորդ թեկնածուն Երեւանի քրեական դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանն է՝ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առեւանգման գործով դատավորը, որը չխորշեց զոհվածի մորը կալանք տալուց։
Թեկնածուների մեջ է նաեւ Վերաքննիչ դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը, ում վճռով ազատ արձակվեց ՔՊ-ական նախկին փոխնախարար Գեւորգ Սիմոնյանը: Մարաբյանի մեկ այլ որոշման տեքստում նաեւ արձանագրվել է, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի արարքում բացառվում է փողերի լվացման մասով հիմնավոր կասկածի առկայությունը։
Բաց մի թողեք
Ազգային հավաքականի տղաները կաջակցե՞ն Արազ Օզբիլիսին. ՀՖՖ-ում խառն են
Ովքեր կմասնակցեն ՔՊ ամփոփիչ ժողովին. հյուրանոցում տեղեր են ամրագրել
ՔՊ-ականները թիրախավորում են կանանց. արհամարհական վերաբերմունք՝ թեկնածուների հանդեպ