December 4, 2023

Խոշոր ավտովթար` Կոտայքում. «Max Oil»-ի մոտ մեքենաներ են բախվել. կան վիրավորներ

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 09:20-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 137 կմ հատվածում՝ Աբովյանի վարչական տարածքում, «Max Oil» բենզալցակայանի դիմաց, բախվել են 26-ամյա Ահարոն Մելիքյանի վարած BMW մակնիշի և 51-ամյա Արշավիր Պողոսյանի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով Ford Transit-ը կողաշրջվել է և մասամբ հարվածել «Max Oil» բենզալցակայանի սյանն ու գովազդային վահանակին:

Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել բենզալցակայանի աշխատակիցները, ապա օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղում առաջին բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղ էլ պարզվելու է վիրավորների ինքնությունը:

Ավտոմեքենան պարեկների և բենզալցակայանի աշխատակիցների օգնությամբ դարձի բերվեց և տեղափոխվեց անվտանգ վայր։

Խոշոր ավտովթար` Կոտայքում. «Max Oil»-ի մոտ մեքենաներ են բախվել. կան վիրավորներ

Verified by MonsterInsights