Այսօր Երևանի կենտրոն մտնող բեռնատարների վերաբերյալ նոր սահմանափակումներն են ուժի մեջ մտնում: Կենտրոնի բեռնաթափման համընդհանւոր ծրագրի մի կարևոր հատվածէ այս ծրագիրը:
Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Սահմանափակումը գործելուէ 2.5 տոննա ընդհանուր քաշով բեռնատարների համար, որն իրենից ենթադրում է տրանսպորտի քաշը և առավելագույն զանգվածը, որ կարող է տեղափոխել տվյալ տրանսպորտային միջոցը: Սահմանափակումը գործելու է առավոտյան ժամը 7-ից մինչև 21:00-ն, այսինքն բեռնատարները կարողանալու են մուտք գործել երեկոյան 9-ից մինչև առավոտ 7-ը ընկած ժամանակահատվածը: Որպես տարածք սահամանված է Խանջյան փողոցից մինչև Սարյան փողոց, և Գրիգոր Լուսավորիչ փողոցից մինչև Կորյուն փողոցն ընկած շրջանակում գտնվող թվով 40 փողոցներ և պողոտաներ: «Ֆորդ տրանզիտ» կամ Գազել» տիպի տրանսպորտային միջոցը ընկնում է տվյալ սահամանփակման տակ»,- ասաց Հարությունյնաը և ևս մեկ անգամ հիշեցրեց՝ 2.5 կես տոննան բեռին չի վերաբերում, այլ վերաբերում է մեքենայի քաշն ու բեռի քաշի համագումարը:
Բաց մի թողեք
Դեկտեմբերի 9-ի աստղագուշակ․ Այսօր շտապողականությունը ձեր օգտին չէ
Մանվել Բադալյանն ընտրվեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ
Մի հրաշք էլ մեզ համար արա, տե՛ր Աստված. անհետ կորածի հայրն Ադրբեջանից վերադարձող գերիների ցանկում որդու անունն է փնտրել