Այսօր Հայաստանի պետական, կուսակցական գործիչ, գրող, հրապարակախոս Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է:
Սիրադեղյանը Հայաստանի անկախության առաջին տասնամյակում զբաղեցրել է Հայաստանի պետական առանցքային պաշտոններ։ 1990-ական թվականներին եղել է իշխանության եկած Հայոց Համազգային շարժման (ՀՀՇ) առաջնորդներից:
Վանո Սիրադեղյանը Հայաստանի պատմության մեջ մտել է որպես հակասական կերպար. ոմանց համար նա տարբեր հանցագործություններ կատարած անձ է, մյուսների համար՝ փայլուն քաղաքական վերլուծաբան և Հայաստանի լավագույն արձակագիր։
Նրա անունը կապվում է մի շարք քաղաքական սպանությունների, հետապնդումների, պետական միջոցները յուրացնելու, պաշտոնական դիրքը չարաշահելու հետ: Մինչև մահը նա գտնվել է միջազգային հետախուզման մեջ։
Ըստ Վանո Սիրադեղյանի ընտանիքի տրամադրած տվյալների՝ նա մահացել է 2021 թվականի հոկտեմբերի 15-ին:
1998 թվականին՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից և Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալուց հետո, սկսվել էր Տեր-Պետրոսյանի թիմի որոշ առանցքային անդամների՝ իշխանությունից հեռացման գործընթացը։ Այս համատեքստում թիրախում էր հայտնվել նաև Վանո Սիրադեղյանը։ 1999 թվականի փետրվարի 19-ին նա որպես մեղադրյալ էր ներգրավվել, և նույն օրն էլ նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։ Նա հայտնաբերվել և ձերբակալվել էր 1999 թվականի մայիսի 3-ին, և նույն օրը մեղադրանք էր առաջադրվել Սիրադեղյանին Հայաստանի քրեական նախկին օրենսգրքի 10-ը հոդվածներով:
1999 թվականի մայիսի 7-ին նա ազատվել էր կալանքից, և նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել անձնական երաշխավորությունը մինչև 2000 թվականի ապրիլ ամիսը, երբ խորհրդարանը բավարարեց դատախազության միջնորդությունը և Վանո Սիրադեղյանին զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից։ Հայաստանի Ազգային ժողովի որոշմանն անմիջապես հաջորդեց Վանո Սիրադեղյանի փախուստը։
Բաց մի թողեք
Դեկտեմբերի 8-ի աստղագուշակ․ Դրական միտումները դեռ առավոտից իրենց զգացնել կտան
Ավետ Բարսեղյանն իրեն մեծություն է համարում, ստիպում երեխաներին նկարվել իր հետ
Բաքվի դատարանը հրապարակել է գերեվարված Գագիկ Ոսկանյանի դատավճիռը. քանի տարով է ազատազրկվել հայ պահեստազորայինը