December 4, 2023

Արցախցիները սահման անցնելիս զրկվում են 40+10 հազար դրամ սոցիալական աջակցությունից

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նոյեմբերի 9-ին նշել էր, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար կիրականացվի երկամսյա սոցիալական աջակցության միջոցառում՝ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին կտրամադրվի ամսական 50 հազար դրամ։

«Միջոցառման շահառու կհանդիսանան 100 հազար դրամ միանվագ աջակցության միջոցառման շահառու հանդիսացող անձինք՝ որոշ բացառություններով։ Միջոցառման շահառու չեն հանդիսանա հյուրանոցներում կամ հյուրատներում ժամանակավոր բնակվող, Հայաստանում չգտնվող և բանկային հաշիվներում 2 միլիոնից ավելի դրամական միջոց ունեցող անձինք»,- ասել էր նախարարը:

Սակայն, ինչպես մեզ փոխանցեցին արցախցի հայրենակիցները՝ 40+10 հազար դրամները չեն ստանում, երբ սահման են անցնում։

Արցախցիներն այս կամ այլ հարցով կարող են դուրս գալ երկրից, գնալ օրինակ՝ հարևան Վրաստան կամ Ռուսաստան․ ամեն մեկն իր գործն ունի, բարեկամը, ազգականը, մտերիմը, որին 2-3 օր այցելելուց հետո վերադառնում է Հայաստան ու տեղեկանում, որ զրկված է աջակցության ծրագրից։

Թե ինչո՞վ է սա պայմանավորված, արցախցիներն էլ չեն հասկանում, քանի որ ինչպես մեզ պատմեցին, նույնիսկ Հայաստան վերադառնալուց ու տևական բանկություն հաստատելուց հետո աջակցությունը չեն ստանում։

Verified by MonsterInsights