December 9, 2023

Եվրամիությունը դիտարկում է Հայաստանի համար վիզային ռեժիմի ազատականացման հնարավորությունը

Բրյուսելում ընթացած ԵՄ արտգործնախարարների խորհրդի նիստում քննարկվել են նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունները։

ԵՄ արտաքին հարաբերությունների բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ԵՄ-ն իր անխտիր աջակցությունն է հայտնում Հայաստանի ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանություններին եւ սատարում երկրի անվտանգությանը։

Բորելը նշել է, որ հաշվի առնելով երկրում բարեփոխումների շարունակականությունը, ԵՄ-ն որոշել է ուժեղացնել իր առաքելությունը Հայաստանում եւ ավելի շատ պարեկություն անցկացնել սահմանի զգայուն հատվածներում։

Ըստ բարձր հանձնակատարի՝ տարբերակներ են քննարկվում Հայաստանի համար վիզային ռեժիմի ազատականացման համար։

Verified by MonsterInsights