Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է՝ ինչու է Տիգրան Ավինյանը հեռացել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի (ANIF) խորհրդից:
«ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկատվությանը առ այն, որ «Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հեռացվել է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի (ANIF) խորհրդից», տեղեկացնում եմ, որ 22.09.2023-ին վերջինս դիմում է ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նախարարին՝ խորհրդի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ՝ հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ ենթակետը, նույն օրենքի 85-րդ հոդվածը և «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲ ընկերության 14.3 կետը, ինչը 10.11.2023-ին ընդունվել է»,- ասված է գրառման մեջ:
Բաց մի թողեք
Ժամկետանց սննդամթերք՝ Երևանի խանութներում. մի քանի ամսում 7,5 տոննա մթերք է ոչնչացվել․ Տեսանյութ
Քննարկվում է արդյոք ՀՀ-ում ռուսական հեռուստաալիքների փակման հարցը. ԲՏԱ նախարարը մանրամասնում է
Սոթքի հանքը մասնակի է աշխատում, իսկ բաց հանքի աշխատողներն արդեն ազատված են աշխատանքից. մարզպետ