December 4, 2023

Այսօր իմպեսիոնիզմի հիմնադիր Կլոդ Օսկար Մոնեի օրն է․ Լուսանկարներ

Այսօր իմպեսիոնիզմի հիմնադիր Կլոդ Օսկար Մոնեի օրն է․

Գեղանկարիչը հայտարարում էր, որ աշխարհը նրա համար է, որ ենթարկվի իր վրձնի շարժումներին: Կլոդ Մոնեն ֆրանսիական իմպրեսիոնիզմի հիմնադիրներից է եւ ամենավառ ներկայացուցիչներից մեկը:

Կլոդ Մոնեն ահավոր կամակոր է եղել, կռվարար եւ պատրաստ ամեն ինչի, միայն թե իր ասածով լինի ամեն բան: 1860-70 թվականները ֆինանսական առումով ծանր են եղել նրա համար: Մոնեն բազմաթիվ պարտքեր էր կուտակել, հազիվ էր գոյատեւում, սակայն չէր ցանկանում իր կտավները վաճառել ամեն մեկին: Նա անգամ պատրաստ էր այրել իր աշխատանքները, քան վաճառել էժան գնով կամ անարժան մեկին: Մի անգամ նրա արվեստանոց այցելեց մեկը, եւ հետաքրքրվեց, թե ինչ արժի Մոնեի կտավը, նկարիչը պատասխանեց, որ այն հիսուն ֆրանկ է: Այցելուն զարմացած թոթվեց ուսերը, հեռացավ՝ ասելով, որ նման խզբզոցի համար այդքան չի վճարի:

Նրա կտավներից շատերում պատկերված է Կամիլլա Դոնսինեն՝ Մոնեի առաջին կինը:

«Իմպրեսիոնիզմ» անվանումը առաջացել է Մոնեի կտավներից մեկի՝ «Տպավորության» (Impression) անվանումից:

Verified by MonsterInsights