December 4, 2023

Կրեմլում, ցավում, շատ, անչափ շատ են ափսոսում, որ Փաշինյանը չի մասնակցի, աղի արցունք են թափում ․․․

Կրեմլը ցավում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաջիկա գագաթնաժողովին, որը տեղի կունենա նոյեմբերի 23-ին Մինսկում։

Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Եթե դա իսկապես այդպես է, ապա մենք կարող ենք միայն ափսոսանք հայտնել: Մենք հասկանում ենք, որ յուրաքանչյուր կառավարության կամ պետության ղեկավար կարող է ունենալ իր իրադարձություններն իր աշխատանքային գրաֆիկում, իր հանգամանքները: Բայց մենք կարող ենք միայն ափսոսանք հայտնել, քանի որ նման հանդիպումները շատ լավ առիթ են կարծիքներ փոխանակելու համար»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։

Միաժամանակ, նա հավելել է՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ձևաչափը մնում է արդիական։

«Եվ այդ հանդիպումները, որոնք կազմակերպվում և անցկացվում են ՀԱՊԿ շրջանակներում, վկայում են դրա մասին»,- ընդգծել է Պեսկովը։

Մինսկում ՀԱՊԿ խորհրդի նիստին իր բացակայության մասին Բելառուի նախագահ Ալեքանդր Լուկաշենկոյին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ գործընկերները կհասկանան իր որոշումը։

Նախկինում Նիկոլ Փաշինյանը և Հայաստանի ԱԳՆ ներկայացուցիչները, ԱԽ քարտուղարը բազմիցս հայտարարել են, որ Երևանը չի քննարկում ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորությունը, սակայն Հայաստանի ներկայացուցիչները վերջին ամիսներին չեն մասնակցել կազմակերպության գրեթե բլոր միջոցառումներին։

Հայաստանը հետ է կանչել նաև ՀԱՊԿ-ում իր դեսպանին և դիվանագիտական առաքելության նոր ղեկավար չի նշանակել։

Verified by MonsterInsights