Այսօր՝ նոյեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում:
Ժամը 12:20-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 34-ամյա Վ. Պողոսյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 129 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել աջ երթևեկելի գոտուց դեպի ձախ, հարվածել ճանապարհային նշանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ, Գեղարքունիքի մարզի բնակիչներ 34-ամյա Ա. Ռուբենյանը, 7-ամյա Մ. Պողոսյանը, 31-ամյա Ս. Պողոսյանն ու 10-ամյա Լ. Պողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության թիվ 59 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:
Վթարի մասին ոստիկանության Եղեգնաձորի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Գ. Շամշյանի տեղեկություններով վարորդն աշխատում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության Մարտունու պահպանության բաժանմունքում՝ որպես վաշտի ոստիկան:
Բաց մի թողեք
Աղիքային ցուպիկեր և այլ մանրէներ ուտեստներում ու սոուսներում. «Թումանյանի շաուրմա»-ի գործունեությունը կասեցվել է
Վրաերթ Երևանում. բժիշկները պայքարում են տուժած տղամարդու կյանքի համար
Երևանում 20-ամյա տղան անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնացել ցած նետվել