Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն օրերս հանդիպել է ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահների` Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հանդիպումները, բնականաբար, առանձին-առանձին են եղել եւ, ինչպես փոխանցում են, արարողակարգային բնույթի։ Քննարկել են հիմնականում Արցախում մինչեւ սեպտեմբերի 19-ը տիրած վիճակը, մեկօրյա պատերազմը, արցախցիների տարհանման հարցերը, ապագային գրեթե անդրադարձ չի եղել։
Ավելի վաղ գրել էինք, որ Շահրամանյանը Հայաստան գալուց հետո հանդիպել էր նաեւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Այդ հանդիպումների մասին որեւէ հաղորդագրություն չի տարածվել՝ թերեւս խուսափելով քաղաքական շահարկումներից, մինչդեռ անհայտ ՀԿ-ի ներկայացուցիչների եւ Շահրամանյանի հանդիպման մասին Արցախի տեղեկատվական շտաբը հարկ է համարում տեղեկացնել։
«Հրապարակ» թերթը գրում է. «44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը երեկ գրավոր նամակ է ուղարկել Սամվել Շահրամանյանին եւ հրավիրել հանձնաժողով՝ հարցաքննության։
Շահրամանյանի մտերիմներից մեկը մեզ ասաց, որ դեռ որոշում չկա` գնալ-չգնալու վերաբերյալ: Ուշագրավ է, որ դեկտեմբերի 3-ին լրանում է հանձնաժողովի ժամկետը, եւ Շահրամանյանը պետք է արագ կողմնորոշվի` մերժե՞լ Անդրանիկ Քոչարյանի հրավերը, թե՞ իշխանության հետ չգնալ առճակատման ու ներկայանալ։ Հանձնաժողովը մտադիր է փակ նիստ անել, եթե, իհարկե, Շահրամանյանը չառարկի։
Հիշեցնենք, որ Ա․ Քոչարյանը եթերում ասել էր, թե Արայիկ Հարությունյանին չկարողացան հրավիրել, բայց մտադիր են Շահրամանյանին կանչել, մինչդեռ պատերազմի ժամանակ նա եղել է ռազմահայրենասիրության, երիտասարդության, զբոսաշրջության նախարարը, կապ չի ունեցել ռազմաճակատի հետ»:
Բաց մի թողեք
Ինչպես է պատրաստվում Տիգրան Ավինյանի ղեկավարած կառույցը ծախսել 2024 թվականի բյուջեն
Նախկին պատգամավորը ՊԵԿ-ի հետ դատական քաշքշուկների մեջ է. Լուսանկար
Ո՞ւմ է ՔՊ-ն ուզում Ալավերդի համայնքի ղեկավար կարգել