Նոյեմբերի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
ժամը 23:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշի Հովսեփյան փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել, և կան վիրավորներ:
Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել Հովսեփյան փողոցի թիվ 20 հասցեի մոտ:
Տեղում պարեկները սահմանազատել են տարածքը, դեպքի վայրում հայտնաբերվել արնանման հետքեր, բիտա, վնասված ավտոմեքենաներ:
Կայքի փոխանցմամբ՝ մինչ ոստիկանները պարզել են դեպքի հանգամանքները, Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «Որովայնի ձախ հատվածի կտրած-ծակած վերքեր և գլխի գագաթային շրջանի պատռած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել մի քաղաքացի:
Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ նա Երևանի բնակիչ 57-ամյա Կարեն Ա.-ն է, իսկ ժամը 01:05-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Կենտրոնական բաժին և հայտնել են, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Պոլիտրավմա հարցական» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել մի քաղաքացու:
Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 54-ամյա Վահագն Ա.-ն է:
Պարզվել է, որ նշված արարքը կատարել են Երևանի բնակիչներ 23-ամյա Դավիթ Ս.-ն և 20-ամյա Աշոտ Ա.-ն: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կայքի տեղեկություններով՝ վիճաբանության պատճառը եղել է ավտոմեքենայի կայանման շուրջ ծագած խոսակցությունը, որն այնուհետև վերածվել է ծեծկռտուքի, իսկ Կարեն և Վահագն Ա.-երը հարազատ եղբայրներ են:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ կասկածյալներ Դավիթ Ս.-ին, Աշոտ Ա.-ին և հանցագործության գործիքը կամ գործիքները հայտնաբերելու ուղղությամբ:
Բաց մի թողեք
Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել 93-ամյա կնոջ սպանության վայրից, ում 24-ամյա երիտասարդը մինչ սպանելը բռնաբարել էր
Հայաստանում 10 ամիսներին սպանությունների թիվը կրկնակի աճել է
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Գյուլումյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով որոշումը