Երեկ ԱԺ ՔՊ խմբակցության նիստը տեւել է շատ կարճ։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ի զարմանս ՔՊ-ականների, խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ասել է, որ Լեւոն Քոչարյանի նկատմամբ ավելորդ էմոցիաներ չցուցադրեն, անգամ՝ անտարբեր, չկարեւորելով նրա անձը։ Եթե կարիք լինի, նրան իր «արժանի» տեղը նստեցնողը կնստեցնի:
Ասվել է, որ մի մարդու պես ներկա լինեն չորեքշաբթի օրվա նիստին՝ բյուջեն է քննարկվելու, եւ Փաշինյանն է գնալու: Անդրադարձ է կատարվել նաեւ առողջապահության պարտադիր ապահովագրության ներդրման թեմային, ասվել է՝ առաջիկայում լսումներ կանեն այս խնդրի շուրջ, որը համարվում է 24 թվի բյուջեի ամենահեղափոխական մասը։
Բաց մի թողեք
Ինչպես է պատրաստվում Տիգրան Ավինյանի ղեկավարած կառույցը ծախսել 2024 թվականի բյուջեն
Նախկին պատգամավորը ՊԵԿ-ի հետ դատական քաշքշուկների մեջ է. Լուսանկար
Ո՞ւմ է ՔՊ-ն ուզում Ալավերդի համայնքի ղեկավար կարգել