Կենտրոնական բանկի գնահատականներով՝ այս տարի Հայաստանում գնաճի ցուցանիշը կլինի թիրախից բավականին ցածր։
Այս մասին այսօր՝ Ազգային ժողովի հերթական նիստում՝ «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
«Մյուս տարիների համար կանխատեսում ենք, որ մեր գնաճը կլինի թիրախին մոտ»,- նշեց նա։
Ավելի վաղ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հայտնել էր, որ նոյեմբերի դրությամբ Հայաստանում կա 0.1 տոկոս գնաճ: Կենտրոնական բանկը կարծում է, որ հաջորդ տարի գնաճը մոտենալու է նպատակային թիրախին: Նպատակային թիրախը ±4 տոկոսն է:
Բաց մի թողեք
Դոլարը փոքր-ինչ թանկացել է, փոխարժեքներն՝ այսօր
Նասիմ Թալեբը կանխատեսում է համաշխարհային երեք ռիսկեր
Տարադրամի փոխարժեքները՝ դրամի հետ, այսօր