ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանին հաջողվել է հարթել երբեմնի լարված հարաբերությունները թիմակիցների հետ:
«ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար անդրադարձել էր, որ Արսեն Թորոսյանի պաշտոնավարման ժամանակ առողջապահության ոլորտում կորոնավիրուսի դեմ պայքարի մասով սկանդալային բացահայտումներից հետո ՔՊ-ականները, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, լարվել էին Թորոսյանի հետ՝ նրան դիտարկելով իբրեւ հիմնական մեղավոր:
Թորոսյանն էլ իր հերթին էր երես թեքել իր թիմակիցներից, չէր շփվում նրանց հետ, կուսակցական հանդիպումներին չէր մասնակցում: Ավելին՝ մամուլի հրապարակումների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը որոշել էր պատժել Թորոսյանին. քննարկումներ կային նաեւ, որ գլխավոր դատախազը, հնարավոր է, Թորոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով գնա ԱԺ:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հիմա ամեն ինչ այլեւս առաջվանը չէ. Թորոսյանը դարձի է եկել, վերականգնել է հարաբերությունները թիմակիցների հետ ու հիմա ամբողջ ոգով լծվել է կուսակցաշինությանը՝ վարչության նիստերին է մասնակցում, մարզեր է այցելում, կուսակցական ակտիվի հետ հանդիպումներ է ունենում: Մի խոսքով, կորչեն պետբյուջեից մսխված գումարները, կարեւորը ՔՊ-ն է:
Բաց մի թողեք
Ինչպես է պատրաստվում Տիգրան Ավինյանի ղեկավարած կառույցը ծախսել 2024 թվականի բյուջեն
Նախկին պատգամավորը ՊԵԿ-ի հետ դատական քաշքշուկների մեջ է. Լուսանկար
Ո՞ւմ է ՔՊ-ն ուզում Ալավերդի համայնքի ղեկավար կարգել