December 9, 2023

«Էլ քաչալ շուն, էլ գող փիսո» Լոռիում. ծեծի մասնակիցներն են տնօրեն, տնօրենի տեղակալ ու անտառապետ, վիրավոր կա

Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում «մարմնական վնասվածք պատճառելու» հատկանիշով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Օրեր առաջ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչության Քրեական հետախուզության բաժնի՝ վարչության պետ Արթուր Զաքարյանի և ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արտակ Գուրջանյանի գլխավորությամբ, օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզել են, ապա Դսեղ գյուղի «Խնձորոքսի» կոչվող տարածքում հայտնաբերել և ոստիկանության Թումանյանի բաժին են տեղափոխել Լոռու մարզի բնակիչ 63-ամյա Հրաչ Մատոյանին պատկանող փայտանյութով բեռնված «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են նաև, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Թումանյան մասնաճյուղի Դսեղ գյուղի անտառտնտեսության վարչական շենքում Լոռու մարզի բնակիչ՝ 46-ամյա Հրաչիկ Կլեկչյանի աշխատասենյակում (ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա տնօրենն է), Հ. Մատոյանի որդին՝ Լոռու մարզի բնակիչ 36-ամյա Վահրամ Մատոյանը, իր ընկերոջ՝ Լոռու մարզի բնակիչ 35-ամյա Արման Թումանյանի հետ, տնօրենի աշխատասենյակում վիճաբանել են նշված անտառտնտեսության անտառապետ, Լոռու մարզի բնակիչ 38-ամյա Գուրգեն Խաչիկյանի հետ, ինչպես նաև Հ. Կլեկչյանի և նույն մասնաճյուղի տնօրենի տեղակալ՝ Լոռու մարզի բնակիչ 37-ամյա Տիգրան Բայրամյանի հետ:

Վիճաբանության ժամանակ, ըստ ստացված օպերատիվ տեղեկությունների, Վ. Մատոյանն ու Ա. Թումանյանը ձեռքերով և ոտքերով հարվածել են Հ. Կլեկչյանի մարմնի տարբեր մասերին և պատճառել մարմնական վնասվածք:

Verified by MonsterInsights