«Էկոնոմիկայի նախարարությունը հոկտեմբերի 10-ին մեկ անձից գնման ընթացակարգով կանացի շարֆ է գնել, որի արժեքը 30 հազար դրամ է։
«Հրապարակ» թերթը գրում է. Շարֆը Turquoise Meadow ապրանքանիշի է, այն գնվել է «Արդեան» ընկերությունից։
Նշենք, որ գնումը չի կատարվել «ներկայացուցչական գնումների» անվան տակ, ինչպես էկոնոմիկայի նախարարության այլ գնումներ՝ ճաշի կազմակերպում, ժամանող հյուրերի սպասարկում եւ այլն, ուստի հարց է առաջանում, թե ում համար են պետական միջոցներից 30 հազար դրամանոց շարֆ գնել»:
Բաց մի թողեք
Ինչպես է պատրաստվում Տիգրան Ավինյանի ղեկավարած կառույցը ծախսել 2024 թվականի բյուջեն
Նախկին պատգամավորը ՊԵԿ-ի հետ դատական քաշքշուկների մեջ է. Լուսանկար
Ո՞ւմ է ՔՊ-ն ուզում Ալավերդի համայնքի ղեկավար կարգել