December 3, 2023

Էստոնիայի կին վարչապետը պատրաստակամ է ղեկավարել ՆԱՏՕ-ն․ Լուսանկար

Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու պատրաստակամության մասին։ Այս մասին հայտնում է Politico թերթը։

Հրատարակության կողմից կազմակերպված POLITICO Defense միջոցառման ժամանակ Կալլասին հարցրել են, թե արդյո՞ք նա կցանկանար, որ իր թեկնածությունը դիտարկվի այդ պաշտոնում՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հեռանալուց հետո, ինչին նա դրական պատասխան է տվել։

Հուլիսի 4-ին Ստոլտենբերգը հաստատել է, որ կմնա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում մինչև 2024 թվականի հոկտեմբերի 1-ը։

Այս որոշումը պաշտոնապես հաստատվել է հուլիսի 11-12-ը Վիլնյուսում կայացած գագաթնաժողովում։
Լրատվամիջոցները, այդ թվում՝ բրիտանական և ամերիկյան, բազմիցս հայտնել են, որ այս որոշման պատճառը Ստոլտենբերգին փոխարինող թեկնածուի հարցում կողմնորշման հետ կապված դժվարությունն է։

Էստոնիայի վարչապետը պատրաստ է ղեկավարել ՆԱՏՕ-ն

Verified by MonsterInsights